ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են գերեվարվածների անվտանգ վերադարձի հարցը

Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկել են պատերազմից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվության ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջը։

«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կառավարության կողմից հաստատված՝ Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներըն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

Նշենք՝ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը պաշտոնից չի հրաժարվել