Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից

Sputnik

Ձմեռը Ֆրանսիայում անհավանական հրաշալի ժամանակ է: Մոգական լույսով ու Սուրբ Ծննդյան տոների համար զարդարված հեքիաթային փոքրիկ քաղաքներով:

Ալեքսանդր Ռևայի հայուհի կինը արձակուրդից չքնաղ լուսանկարներ է հրապարակել

Եթե Ձեզ թվում է, որ ձմռանը Ֆրանսիայում ցուրտ ու մռայլ է, ապա դուք մի փոքր սխալվում եք։ Որոշ ամրոցներ, իհարկե, գուցե և ծածկվում են ձյունով, իսկ փողոցներում ձնաբլրակների պատճառով անցնելը դժվար է, բայց բնավ ոչ ամեն տեղ է այդպես։ Ձմռան մեծ մասը Ֆրանսիայի տարածքի հիմնական մասում ջերմաստիճանը զրոյից բարձր է, դա հատկապես վերաբերում է երկրի հարավին։ Բայց չէ՞ որ ձմեռը միայն եղանակը չէ։ Դա նաև առանձնահատուկ մթնոլորտն է։ Սուրբ Ծննդյան զարդարանքներ, բոված շագանակների բույր և գլինտվեյնը (տաքացրած գինի) կարող են նկատելիորեն բարելավել շրջակա աշխարհի ընկալումը։

Մենք ընտրել ենք մի քանի կոլորիտային լուսանկարներ, որոնցով դուք կարող եք պատկերացում կազմել, թե ինչպիսին է Ֆրանսիան ձմռանը։

1 / 12
Ձնապատ Ռիքվիր գյուղը թռչնի թռիչքի բարձրությունից. Արևելյան Ֆրանսիա
2 / 12
Կինը լուսանկարում է Ստրասբուրգի Պետիտ-Ֆրանս շրջանը. Արևելյան Ֆրանսիա
3 / 12
Կինը վազում է Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
4 / 12
Ձնածածկ խաղողի այգի Ռիքվիր գյուղում. Արևելյան Ֆրանսիա
5 / 12
Անտուն տղամարդը նստած է մայթեզրին Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում
6 / 12
Արևելյան Ֆրանսիայի Ռիքվիր գյուղում փոստատարը մոտոցիկլետով ընթանում է ձնածածկ փողոցով
7 / 12
Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
8 / 12
Զբոսանք՝ Ստրասբուրգի ձնածածկ բուսաբանական այգում. Արևելյան Ֆրանսիա
9 / 12
Ֆրանսիայի արևելքում գտնվող Կայզերսբերգ գյուղում ավանդական ֆախվերկ (արկղային) ոճով կառուցված տան տանիքը՝ ձյան հաստ շերտով ծածկված
10 / 12
Ֆրանսիայի արևելքում առատ տեղումներից հետո կինը Կայզերսբերգ գյուղի փողոցում ձյուն է մաքրում
11 / 12
Սուրբ Ժակ Լե Մաժոր եկեղեցին և ձյան շերտով ծածկված խաղողի այգի Հունավիրում, Արևելյան Ֆրանսիա
12 / 12
Կինը ձյան տակ քայլում է Արևելյան Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի փողոցով