Ո՞ր ՀԸ-երը հանրապետական ու մայրաքաղաքային սփռում ստացան. հայտնի են մրցույթի արդյունքները

Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին, իսկ 9-ը` միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Ռուսական 3 հեռուստաալիք Հայաստանում առանց լիցենզիայի հեռարձակման իրավունք են ստացել

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7 (հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար):

«Դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր` Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն` ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, և երկու հեռուստաալիք ստանում են մայրաքաղաքային սփռման արտոնագիր, այդ պայմանագրից հետո հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7»,- ասաց Հակոբյանը:

Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին, իսկ 9-ը` միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային:

«Հեռուստադիտողը խելացի է. նրան չես խաբի». Սոլովյովը բացատրել է` ինչու է իր վարկանիշը բարձր

«Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները ներկայացրին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Հանձնաժողովը միավորները բաշխել է հետևյալ կերպ.

Հանրապետական ծածկույթ`

«Արմենիա TV» ՓԲԸ- 713 միավոր

«Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա)- 688

«Շանթ» ՍՊԸ- 680

«ATV» ՍՊԸ- 670

«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ- 663

«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք)- 657

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ- 626

«Արմնյուզ» ՓԲԸ- 613

«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)- 545

«Freenews» ՍՊԸ- 531

Մայրաքաղաքային ծածկույթ`

«Արփի մեդիա» ՍՊԸ- 542

«Դար 21»- 492

«Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ- 463

«Շանթ սպորտ» ՍՊԸ- 216

Արդյունքում՝ առաջիկա 7 տարին հանրապետական սփռման հնարավորություն ստացան նաև «Արմենիա ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն, «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ-ն, իսկ մայրաքաղաքային սփռման սլոթերում լինելու հնարավորություն ստացան «Շարկ» ՍՊԸ-ն (5-րդ ալիք), «Արմնյուզ» ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, «Արփի մեդիան», Դար 21-ը, «Մո ԹԻՎԻ»-ն: