Պատերազմի հետքերն Արցախում. ջրամատակարարման որոշ ծրագրեր պետք է վերանայել

Պատերազմից հետո Արցախում նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման անհրաժեշտություն է առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Արցախի մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` այսօր խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի բնականոն կյանքի վերականգնումը կառավարության գերակա նպատակներից է և անհրաժեշտ է արագ ու արդյունավետ լուծումներով վերացնել պատերազմական հետևանքները:

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Այդ համատեքստում նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ։ Նա նախատեսել է և՛ բյուջետային, և՛ արտաբյուջետային միջոցներ ներգրավել խնդրի լուծման համար։

Հիշեցնենք` Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ, որոնք Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը։

Ինչպես կլուծվի բնակարանային հարցն Արցախում. նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Հավելենք, որ նախնական տվյալներով` արցախյան պատերազմի 44 օրվա ընթացքում թշնամու հրթիռակոծությունից մասնակիորեն կամ ամբողջությամբ ավերվել կամ վնասվել է շուրջ 17 հազար շինություն։