Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա

Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆը հունվարի վերջին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն հունվարի 26-ին: Այս մասին ուրբաթ օրը ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին

«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որի ընթացքում տեղի կունենան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք հրատապ միջազգային խնդիրներ, այդ թվում՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի թեման, իրադրությունը Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում:

Զախարովան նշել է նաև, որ քննարկվելու է ռուս-իրանական երկկողմ օրակարգը:

Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը