Հայաստանի մի շարք շրջաններում բուք է ու ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան

Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը փակ է լինելու պայթեցման աշխատանքների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում բուք է, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ձյուն և ձնախառն անձրև կտեղա. եղանակի տեսություն

Նշվում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մասնավորապես Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Իսկ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածն ժամը 13:30-ից մինչ 17:00-ն փակ է լինելու պայթեցման աշխատանքների պատճառով։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ