Հայաստան բնական գազի առաքումը վերականգնվել է

Հանրապետություն բնական գազի առաքումն դադարեցվել էր մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին՝ ժամը 07:00-ից, դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը: 

Գազամատակարարումը դադարեցվել է. Հայաստանում տրանսպորտի հետ կապված խնդիրներ կառաջանա՞ն

«Գազպրոմ Արմենիայից» տեղեկացնում են, որ վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ, և հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ից, վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել էր, որ ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։

Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված`  հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։