ՌԱԴԻՈ

Գազալցակայաններում գազը թանկացել է ու պարզ չէ՝ հետո ինչ կլինի

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գազալցակայաններում գազի սակագնի բարձրացման խնդրին։  
Sputnik
Գազալցակայաններում գազը թանկացել է ու պարզ չէ՝ հետո ինչ կլինի

Աշոտ Ուլիխանյանի պնդմամբ` գազալցակայանների գործունեության կարգավորումը  դուրս է իրենց հանձնաժողովի իրավասության տիրույթից։ Նրա տեղեկացմամբ` «Գազպրոմ–Արմենիա» ընկերությունը գազը վաճառում է գազալցակայաններին, որոնք համարվում են խոշոր սպառողներ, այսինքն` 10 000խ/մ չափաքանակը գերազանցողների պարագայում բնական գազի սակագինը սահմանվում է հաշվարկային բանաձևով` կախված դոլարի փոխարժեքի մեծությունից։ 

Հայաստան բնական գազի առաքումը վերականգնվել է

«Այժմ ըստ էության փոխարժեքի փոփոխությունն է ազդել գազալցակայանների կողմից ձեռք բերվող գազի գնի վրա, այսինքն` դրամական արտահայտությամբ փոխարժեքի մեծությունն է ազդել, որ ավելանում է գինը»,– նշեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը։

Ուլիխանյանի ենթադրությամբ` տվյալ ոլորտի տնտեսվարողների գործունեության դաշտում պետք է որ լինեն ազատ շուկայական պայմաններ, սակայն այդտեղ էլ հանձնաժողովը որևէ առնչություն չունի նրանց հետ։ Ըստ նրա` գազի սակագնի մեջ գերակշիռ մասը`շուրջ 75 տոկոսը, կազմում է գազի ձեռքբերման գինը, որն ըստ պայմանագրում ամրագրված դրույթի` հաշվարկվում է դոլարային մեծությամբ։  

«Այս դեպքում տրամաբանական է, որ սակագինը սահմանելիս` օրենքը թույլ է տալիս, որ դա արվի հաշվարկային բանաձևով` կախված ինչ–ինչ գործոններից, և քանի որ սակագնի մեջ ավելի քան 70 տոկոսը գազի ձեռքբերման գինն է, ապա տրամաբանական է, որ սպառողի գինն էլ լինի հաշվարկային բանաձևով` կախված փոխարժեքի մեծությունից, բայց որպեսզի փոքր սպառողները, այդ թվում բնակիչները, ամեն ամիս այդ տատանումների ռիսկը չկրեն, նրանց համար գազի սակագինը սահմանվել է դրամական մեծությամբ»,– նշեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը։ 

Գազամատակարարումը դադարեցվել է. Հայաստանում տրանսպորտի հետ կապված խնդիրներ կառաջանա՞ն

Ուլիխանյանի խոսքով` այս պահին դեռ ոչ մի հստակություն չկա, թե հետագայում ինչ կլինի, որովհետև հիմնական գործոնը, որն ազդում է սպառողին վաճառվող գազի գնի վրա, դա ձեռք բերվող, ներկրվող բնական գազի գինն է, այսինքն` երբ բանակցությունները տեղի կունենան ռուսական «Գազպրոմի» հետ, կավարտվեն ու վերջնական արդյունքում պարզ կլինի հետագա ժամանակահատվածների համար ինչ գնով պետք է ձեռք բերվի գազը, ըստ դրա էլ պարզ կլինի՝ սակագնի վերանայման անհրաժեշտություն կառաջանա, թե ոչ։