ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արցախում ռազմական բժիշկները սկսել են ռուս խաղաղապահներին պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Նախօրեին հատուկ ջերմատարները ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութի 2000 չափաբաժին են տրամադրվել հետագա կիրառման համար»,- նշված է հաղորդագրությունում:
Տեղեկացվում է, որ պատվաստումը կիրականացվի երկու փուլով. առաջին փուլում մինչև հունվարի վերջ կպատվաստվեն բոլոր խաղաղապահները, երկրորդ փուլը կտևի մինչև փետրվարի 21-ը: Սկզբում պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները:
Պատվաստանյութն առաքվում է սառեցված տեսքով, կիրառման ժամանակ այն հալեցնում են։ Խաղաղապահների բուժկետի ղեկավար Ալեքսեյ Կրուչինինի խոսքով` պատվաստման պատրաստվողները զննում են անցնում։ Եթե հակացուցումներ չկան, նոր մարդուն պատվաստում են։ Պատվաստումից հետո յուրաքանչյուր խաղաղապահ 30 րոպե գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում