70 հարց` մեկ օրակարգում. ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է երկուշաբթի մեկնարկող ԱԺ նստաշրջանին և ներառված հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է, որ հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատև և թեժ լինել:

«Մասնավորապես, վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 40 հարց՝ բացասական եզրակացություն ստացած, կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած 22 հարց, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 8 հարց:

Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է

Այսինքն՝ ընդհանուր առմամբ 70 hարց է ներառվել օրակարգում։ Իհարկե, ոչ բոլոր նախագծերը կհասցնեն քննարկել խորհրդարանականները, սակայն կան հարցեր, որոնք պարտադիր քննարկման են ենթակա և անհետաձգելի են»,–գրել է թերթը:

Նախագծերի այսպիսի առատությունը հազվադեպ է, քանի որ դեպքեր են եղել, երբ ԱԺ օրակարգային քննարկվելիք հարցերն այնքան քիչ են եղել, որ նստաշրջանը մեկուկես օր է տևել: Համեմատության համար թերթը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված էր 27 հարց, իսկ, օրինակ, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 42 հարց էր:

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 43 հարց էր ներառված, այսինքն՝ կրկին ավելի պակաս:

ԱԺ–ի դիմաց միջադեպի գործով Սիսակ Գաբրիելյանը տուժողի կարգավիճակ ունի