Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի

Առողջապահության նախարարությունը գործարկել է դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։

Զինծառայողների մարմինների ճանաչման ընթացքում տեղի են ունեցել սխալ նույնականացումներ

«Սա հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը»,–նշված է ԱՆ–ի հաղորդագրության մեջ։

Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ արյունակցական կապի հաստատման միջոցով։ Արդյունքում ստացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ։

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին:

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով:

260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է. Հայաստանը ևս մեկ սարք է փորձում ձեռք բերել