Փրկարարներն Արցախի Քարին տակ գյուղում կնոջ դի են հայտնաբերել

Խաղաղ բնակչուհու մարմինը գտել են Շուշիի ստորոտին գտնվող գյուղի իր տան հարակից այգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Արցախի Քարին տակ գյուղում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խաղաղ բնակչուհու դի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ինչ է տեղի ունեցել Շուշիում, Վանեցյանը լքե՞լ է մարտադաշտը. Քյարամյանը մանրամասներ է պատմել

Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ կնոջ դիակը գտել են հունվարի 13-ի երեկոյան՝ Շուշիի ստորոտի գյուղում ՝ նրա տան մոտ գտնվող այգում։

Որոնողական աշխատանքները նախօրեին իրականացվել են Թալիշ-Մարտակերտ, Հադրութ, Թալիշ-Մատաղիս, ինչպես նաև Քարին տակ ուղղություններով: Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է միայն կնոջ դին։

Այսպիսով, նոյեմբերի 13-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1 230 դի: