Փոխվարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել

Սիսեռյանը աշխատանքից ազատման և կուսակցությունից դուրս գալու դիմում էր գրել նոյեմբերին՝ վարչապետի գրառումներից մեկից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանը նոր աշխատանք ունի։ Այդ մասին նշված է Facebook-ի նրա էջում։ Համաձայն նշման` նա նշանակվել է «Team Telecom Armenia» ընկերության փոխտնօրեն։

«Վեոնը» պաշտոնապես հայտնում է, որ «Բիլայնի» ակտիվները վաճառել է հայկական ընկերությանը

Հիշեցնենք, որ 2020թ․ հոկտեմբերի 29-ին «ԹԻՄ» ՍՊԸ-ն ձեռք բերեց «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։

Հավելենք, որ Վարագ Սիսեռյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։

Վարչապետը նոյեմբերի 15-ին Facebook-ում գրառում էր կատարել, որ Երևանում սպասում է արցախյան առաջնագծի տղաներին «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Սիսեռյանը նշել էր, ոչ միայն աշխատանքից ազատման, այլև «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու դիմում է գրել։