Նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է մեր երկրում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:

Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։

«Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր, փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում պլանավորված միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-բելառուսական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն։