Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո հայկական շուկայում առկա թուրքական մակնշմամբ ապրանքների խնդրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik.Հայաստանը հակված է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամանակը երկարաձգելու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր` 6-ամսյա արգելքը։

«Հակված ենք երկարացնել արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա։ Սա նաև տեղական արտադրանքը պաշտպանելու համար է արվում»,–ասաց նախարարը։

Նա անդրադարձավ նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած արգելքից հետո հայկական շուկայում թուրքական մակնշմամբ ապրանքների առկայությանն` ասելով, որ տասնյակ տարիներ մեր շուկայում եղել են թուրքական և ադրբեջանական մակնշմամբ ապրանքներ։

Արգելքը չի վերաբերում թուրքական բեռնատարներին. ՊԵԿ–ը` Երևանում շրջող մեքենաների մասին

Քերոբյանի խոսքով` եթե պնդենք, որ, օրինակ, «Սանդորան» կամ «Կոկա–կոլան» և մյուս բոլոր ընկերությունները մեզ վաճառեն ապրանք, որի վրա չկա ադրբեջանական մակնշում, այդ ժամանակ գնաճը կդառնա 10 տոկոս։ Այսինքն` ընկերություններն այդ փոփոխությունները կմտցնեն իրենց ծախսերի մեջ։

Հիշեցնենք, որ որոշումը կայացվել է նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն առևտրային ընկերություններին ժամկետ է տրվել, որպեսզի նրանք հասցնեն փոխարինել թուրքական ապրանքը։

Հայաստանը վերջին տարիներին Թուրքիայից մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է ներմուծել։

Ոչ միայն թուրքականի փոխարեն. ռուսական ապրանքները տեղ են գտնում հայկական շուկայում