Մերձբալթիկայում վաղուց են պայքարում ռուսական ԶԼՄ-ների դեմ․ Baltnews-ի նախկին խմբագիր

Baltnews-ի նախկին գլխավոր խմբագիր Անդրեյ Յակովլևը բացառիկ հարցազրույց է տվել RT-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. RT-ն Մարիա Բուտինայի #СвоихНеБросаем նախագծի շրջանակում ծավալուն տեղեկատվական քարոզարշավ է սկսել ռուսական լրատվամիջոցների հետ համագործակցության համար Լատվիայի Պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ռուսալեզու լրագրողներին աջակցելու համար։ Նրանց մինչև չորս տարի ազատազրկում է սպառնում։

«Սպուտնիկ V»-ին կարելի է վստահել․ Bloomberg-ի լրագրողն ասել է՝ ինչու

Baltnews-ի նախկին գլխավոր խմբագիր Անդրեյ Յակովլևը RT-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է՝ ինչից է սկսվել պատմությունը Լատվիայում նրա հիմնած ԶԼՄ-ի հետ ու ինչ մեղադրանքներ են իրեն ներկայացվել։

Նա նշել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իր հիմնած ընկերությունը լատվիական պետական ռեգիստրի միջոցով փոխանցել է Baltnews-ը մեկ այլ սեփականատիրոջը՝ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ին։

«Ես այստեղ՝ Լատվիայում, ԶԼՄ-ներում աշխատող ռուսական լրագրողներին լատվիական ԶԼՄ-ի աշխատակցի կարգավիճակ ստանալու հնարավորություն տվեցի։ Դա հավանության չարժանացավ, այդ պատճառով այս իրավիճակն առաջացավ», - ասել է Յակովլևը։

Մերձբալթիկայում վաղուց են պայքարում ռուսական ԶԼՄ-ների դեմ․ Baltnews-ի նախկին խմբագիր

Նախկին գխավոր խմբագիրը պատմել է իր տանը Լատվիայի պետանվտանգության ծառայության կողմից անցկացրած խուզարկությունների մասին։ Յակովլևը խոստովանել է, որ նրանք բռնագրավում էին նույնիսկ այն, ինչը պետք չէր բռնագրավել։

Նրա խոսքով՝ մերձբալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում, արդեն 25 տարի փորձում են չեզոքացնել այլընտրանքային կարծիքը։

Նա հիշեցրել է, որ Մերձբալթիկայում ռուսական լրատվամիջոցների դեմ պայքարն Արևմուտքի մեծ աշխարհաքաղաքական ռազմավարության մի մասն է։

«Բալթյան երկրները «նշանակված» են Ռուսաստանի (որին, պարզ խոսենք, աշխարհաքաղաքական հակառակորդ են համարում) շուրջ «սանիտարական գոտի» ստեղծելու համար։ Հենց այդ պատճառով էլ այս ամենը տեղի է ունենում։ Խոսքը տրվում է նրանց, ով հակառուսական քաղաքականություն են վարում»,- ասել է Յակովլևը RT-ին տված հարցազրույցում։

«Հաշվի ենք առել բոլոր սպառնալիքները»․ ինչպիսին կլինի Ռուսաստանի նոր օդային զենքը

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արտասահմանում ռուսական ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելն անթույլատրելի է։

2020 թվականի դեկտեմբերի 3-ին Լատվիայի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Sputnik Լատվիա ու Baltnews տեղեկատվական հարթակների յոթ աշխատակցի։ ՌԴ ԱԳՆ-ն այդ փաստը որակավորում է որպես ժողովրդավարական հասարակության հիմքի՝ ԶԼՄ-ների ազատության ու այլ կարծիք հայտնելու խախտման աղաղակող օրինակ։