ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Սպուտնիկ V»-ն հասել է Աֆրիկա. ինչո՞ւ են վստահում ռուսական պատվաստանյութին
Նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել էր չինական SinoVac ընկերության «Սորոնավակ» պատվաստանյութով։ Այդպիսով, նա երկրում պատվաստման արշավ է սկսել։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատվաստման հենց առաջին օրն ավելի քան 250 հազար բուժաշխատողներ կորոնավիրուսի դեմ պատվաստվել են չինական դեղամիջոցով: