Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի

Բլոկ -մոդուլային ավանները կարող են կիրառվել ինչպես ցածր ջերմաստիճանով շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները երեք բլոկ-մոդուլային ավան են կառուցել Ստեփանակերտում, Գետավան ու Քարաքենդ (Բերդաշեն) գյուղերում։ Այնտեղ արդեն խաղաղապահ զորախմբի մոտ 400 զինծառայող է տեղակայվել։

Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին տարածք է պատրաստվում ևս հինգ ավանի կառուցելու համար։ Ընդհանուր առմամբ այդ ավաններում ավելի քան 540 մարդ է տեղավորվելու։

Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի

«Դիտորդական կետերում ծառայության կազմակերպման, խաղաղապահ զորակազմի զինծառայողներին կեցության հարմարավետ պայմաններով ապահովելու, ֆիզիկական պատրաստությամբ զբաղվելու ու հանգիստը կազմակերպելու համար հարմարավետ, կեցության ժամանակակից պայմաններ են ապահովվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի հումանիտար օգնության շնորհիվ Արցախում ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել

Բլոկ -մոդուլային ավանները կարող են կիրառվել ինչպես ցածր ջերմաստիճանով շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող երկրներում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են