24 միլիոն դրամ՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար. հետպատերազմական երկրի շքեղ ծախսերը

«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը, որը հետպատերազմական երկրի բյուջեի վրա միլիարդներ է արժենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Չնայած արցախյան պատերազմից հետո Հայաստանում և Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում: Այս մասին գրում է «Ժողովուրդը»` ներկայացնելով այդ ծախսերից մի քանիսը։

Հնարավո՞ր է արդյոք այս իրողությունների դեպքում կիրառել հակակոռուպցիոն ռազմավարություն

«Նախ, Ազգային ժողովը մտադիր է հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում քննարկել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը, և միայն երկու տարվա համար այդ կառույցին 8 մլրդ դրամ է հատկացվելու: Այդ գումարից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար»,–գրում է թերթը, հավելելով, որ կոմիտեի աշխատակիցների աշխատավարձը մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ, և ստացվում է`նոր քննչական մարմինը, որը պետք է զբաղվի կոռուպցիոն գործերի բացահայտմամբ, արժենալու է 8 մլրդ դրամ։

Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Թերթը, հղում տալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, գրել է նաև, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։

«24 միլիոն դրամ՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար: Իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «քրոնիկ» արձակուրդում է, և չկա բացատրություն, թե ինչու հենց այդ անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվեց կլորիկ գումարը»,–գրել է թերթը։

«Ժողովուրդն» անդրադարձել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացված ճոխ պարգևավճարներին, որոնք 2020թ.–ին կազմել են 2.663.320 ԱՄՆ դոլար։

Նոր գործիքակազմն ընդդեմ կոռուպցիայի. ի՞նչ անել, որ այն առավել արդյունավետ «աշխատի»