Զինվորը վնասվածք է ստացել որովայնի շրջանում. քրգործ է հարուցվել

Կատարվում է նախաքննություն արցախա–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից հայ զինվորին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Զինվորը եղել է դիրքում, նրան ուղղված կրակոցը միտումնավոր էր. Վահրամ Պողոսյան

«2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով N զորամասի մարտական դիրքում որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Կիրակոսյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանության փորձը` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Արցախում հակառակորդի կրակոցից 20–ամյա զինվոր է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ զինվորին ուղղված կրակոցը միտումնավոր է եղել։ Պողոսյանը հայտնել էր` բժիշկները վստահեցնում են, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։