Պայմանագրի երկարաձգու՞մ, հիմա դրա ժամանակը չունենք. Մխիթարյանը մեկնաբանել է պտտվող լուրերը

Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Football Italia-ի հետ զրույցում խոսել է հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգման մասին։

««Ռոման» հավատաց ինձ։ Իմ խաղը վառ ապացույց է, որ ես ինձ շատ լավ եմ զգում հռոմեական ակումբում։

«Ռոմա» VS «Ինտեր»․ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ տեսանյութ

Պայմանագրի երկարաձգու՞մ։ Հիմա ժամանակ չունենք դրա մասին խոսելու, քանի որ շատ խիտ գրաֆիկ ունենք։ Բայց շուտով մենք անպայման կանդրադառնանք դրան»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում պարբերականը։

Նշենք, որ հունվարի 9–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոման» համատեղ աշխատելու պայմանագիրը կերկարաձգեն ևս մեկ տարով։

​Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում:

Հենրիխ Մխիթարյանը նախորդ տարվա սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա»։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հենրիխ Մխիթարյանը կրկին փայլում է. Իտալիայի առաջնությունում նա հերթական գոլն է խփել