ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ շուն ունի, քան երեխա` չորս երեխա, հինգ շուն։ Շների անուններն են` Կայլո, Արջուկ, Ամպիկ, Մոլլի և Բոնբոր։ Վերջինիս Հայաստանի վարչապետին է նվիրել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան 2020 թվականի մարտին Թբիլիսիում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15 տարի լաբրադոր էր պահում` Կոննիին։ Շունը նույնիսկ դարձել էր «Օգոնեկ» ամսագրի հերոսը։ Կոննիի մահից հետո Ռուսաստանի նախագահն այլ կենդանիներ պահեց՝ բուլղարական հովվաշուն և 2012 թվականին Ճապոնիայի նահանգապետի նվիրած շունը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երկու շուն ունի ՝ գերմանական հովվաշներ Մեյջորն ու Չեմպիոնը ։ Հետաքրքիր է, որ տասը տարվա ընթացքում առաջին անգամ Բայդենի շնորհիվ Սպիտակ տանը կատու կհայտնվի։ Հենց կատու է Բայդենը խոստացել կնոջը ընտրություններում հաղթելու դեպքում։
Դոնալդ Թրամփն ընտանի կենդանիներ չունի, իսկ Բարաք Օբաման շուն ուներ` Բո անունով։ Հայտնի կատվասեր էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
Հետաքրքիր է, որ 1920-ական թվականներից հետո, երբ ԱՄՆ առաջնորդ Ջոն Քալվին Քուլիջա կրտսերի կատուն կորել էր, նախագահական կատուների վզից վզնոցն են կախում, որոնց վրա գրված է «Սպիտակ տուն»։
Մեր ֆոտոշարքում տեղ են գտել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ իր Նեմո շան հետ, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ՝ կատվի` Փեդլսի հետ, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն՝իր կենդանու հետ և այլն: