ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Հիշեցնենք, որ հունվարին 11–ին Մոսկվայում կայացել է եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ապաշրջափակել կոմունիկացիաները` բացել ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը։