Իրենց ունեցվածքը կորցրած արցախցիները կարող են դիմել ՄԻԵԴ. Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ ՄԻԵԴ դիմելու համար պետք է փաստաբանի հետ աշխատել և նրա միջոցով էլ դիմում ներկայացնել։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արցախից տեղահանված անձինք, իրենց ունեցվածքը կորցրածները բոլոր իրավունքներն ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

«ՄԻԵԴ դիմելու համար 6-ամսյա ժամկետ կա, և պետք է ուշադիր լինեն այս ժամկետը բաց չթողնելու համար։ Դրանք անհատական դիմումներ պետք է լինեն, և անհրաժեշտ է աշխատել փաստաբանների և իրավապաշտպանների հետ ու հենց նրանց միջոցով էլ դատարան դիմել։ Պետությունից, իհարկե, կարող են վերցնել տեղեկանքներ, վկայականներ և որպես ապացույց ներկայացնեն ՄԻԵԴ–ին»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` արցախցիները պետք է հաշվի առնեն, որ այդ գործընթացները ՄԻԵԴ–ում տարիներ են տևում։ Ավելին, այս պահին հաշվի առնելով ՄԻԵԴ–ի ծանրաբեռնվածությունը, դրանց քննարկմանը հասնելը կարող է 10 տարուց ավելի էլ տևել։

Հիշեցնենք, որ արդեն իսկ 49 000-ից ավել արցախցի է վերադարձել մշտական բնակության վայր։

Ադրբեջանցիները պատրաստ չեն հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների. Արտակ Բեգլարյան