ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել

Հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին

«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։

Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսով է վարակվել նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը։

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել։