ՌԱԴԻՈ

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ծագել Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության կետերի իրականացման դեպքում։
Sputnik
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` կոմունիկացիաների ապաշրջափակումը կարող է ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի ընդգրկուն նշանակություն ունենալ։ Աշխարհաքաղաքականության կարևորագույն էլեմենտներից մեկը կոմունիկացիաների անխափան աշխատանքն է, և աշխարհում պայքար է գնում հենց կոմունիկացիների, գլոբալ ենթակառուցվածքների համար։ Ըստ նրա` կարող է լինել երկու ուղղություն` Հյուսիս–Հարավ և Արևմուտք–Արևելք։ 

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

«Հյուսիս–Հարավի պարագայում բնականաբար Պարսից ծոցը Ռուսաստանին ու Եվրոպային կարող է կապել Հնդկաստանի ու Չինաստանի հետ, և այդ դեպքում ամբողջությամբ փոխվում է տրամաբանությունը նաև մեր տարածաշրջանում, իսկ Արևմուտք–Արևելքի դեպքում Միջին Ասիայի էներգակիրները Թուրքիայով կարող են հասնել Եվրոպա և այլ տարածաշրջաններ։ Հայաստանը կարող է դառնալ խաչմերուկ, որտեղ շատ լուրջ շահեր են բախվում։ Կարևոր էլեմենտ է նաև այդ ամենի անվտանգության վերահսկողությունը Ռուսաստանի միջոցով»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` Հայաստանը ժամանակին կարծես մեր տարածաշրջանի փականն էր, հիմա կարող է դառնալ դուռը` համապատասխան հետևություններով հանդերձ։ Նա չի կարծում, որ մենք այստեղ ժամանակի առումով հետ ենք մնացել, ուղղակի գլոբալ լուրջ խաղացողների միջև այժմ քաղաքական դասավորությունն այնպիսին է, որ տարածաշրջանի բացման գործընթացը ձեռնտու է նրանց։ Ուստի պատահական չէ, որ գերտերությունները լուրջ են վերաբերում հարցին, լուրջ հետաքրքրություններ են ցուցաբերում Կովկասի հանդեպ։ 

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որ չստացավ. Մանուկյանի կարծիքը

«Այսպես, թե այնպես Հայաստանը միանում է մեգածրագրերին, պարզապես հարցն այն է, թե մեր երկիրը միանում է որպես քաղաքական օբյեկտ, թե սուբյեկտ։ Այստեղ նաև Արցախի խնդիրն է առաջ գալիս, և այն, թե մենք ինչ լծակներ ունենք այդ հարցում։ Սուբյեկտ դառնալու համար առաջին հերթին պետք է Հայաստանի իշխանությունը ներկայացնի ժողովրդի շահերը և ունենա վստահություն, որովհետև սուբյեկտայնություն ասելով` նկատի ունենք այն, որ ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին, մինչդեռ այսօր իշխանության և ժողովրդի միջև մեծ անդունդ է գոյացել, որի պայմաններում սուբյեկտայնության մասին խոսելը լուրջ չէ»,– նշեց քաղաքագետը։

Եռակողմ աշխատանքային խումբը կզբաղվի տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման հարցերով

Դանիելյանի գնահատմամբ` աշխարհաքաղաքականության մեջ կարևոր են նախևառաջ գերտերությունների տեսակետները, նրանց կամքն ու շահերը։ Քաղաքագետը վկայակոչեց իրանական ասացվածքը, ըստ որի` ով տիրում է Ղարաբաղին, տիրում է ամբողջ Կովկասին, և հենց ղարաբաղյան հիմնախնդրի շնորհիվ է, որ կա ռուսական ներկայություն և Մինսկի համանախագահների ձևաչափ։ Այնպես որ տարածաշրջանային կոմունիկացիաներն առանց գերտերությունների համաձայնության չեն կարող աշխատել, և եթե կոմունիկացիաները տնտեսական հզորագույն կռվան են, ապա տնտեսությունն ու քաղաքականությունն իրարից տարանջատելն ուղղակի անհնար է։