Բրիտանական ընկերությունը դադարեցրել է բաղադրիչներ մատակարարել թուրքական «Բայրաքթարներին»

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը դիմել էր ընկերությանը՝ կոչ անելով դադարեցնել թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչուների համար վառելիքի պոմպերի մատակարարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Բրիտանական Andair Ltd. ընկերությունը դադարեցրել է թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչուների համար իր բաղադրիչների մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ դրանք լայնորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Բրիտանական ընկերությունը դադարեցրել է բաղադրիչներ մատակարարել թուրքական «Բայրաքթարներին»

Նշենք, որ Andair Ltd. ընկերությունը «Bayraktar» անօդաչուների համար վառելիքի պոմպեր էր մատակարարում։

Andair Ltd.-ն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը դիմել է իրենց՝ կոչ անելով դադարեցնել մատակարարումները թուրքական ընկերությանը։

Դրանից հետո ընկերությունը հետաքննություն է սկսել, ապա ամբողջությամբ հրաժարվել է մատակարարումներից և չեղյալ հայտարարել Baykar Makina ընկերության բոլոր պատվերները։

Ավստրիան դադարեցնում է «Բայրաքթար» ԱԹՍ–ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը

Նշենք, որ թուրքական անօդաչունների դետալները մատակարարում են տարբեր երկրներ՝ Կանադան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրիան։ Սակայն Արցախյան պատարազմի օրերին, սփյուռքահայ կառույցների եռանդուն աշխատանքների շնորհիվ, Կանադան ու Ավստրիան հրաժարվեցին Թուրքիայի հետ համագործակցությունից։https://armeniasputnik.am/world/20201026/25070020.html