Ալեքսանդր Ռևայի հայուհի կինը արձակուրդից չքնաղ լուսանկարներ է հրապարակել

Անժելիկայի հրապարակումներին արձագանքում է նաև շոումեն ամուսինը, որը չի հոգնում նրան հաճոյախոսություններ անելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ռուս շոումեն ու հաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, ամենայն հավանականությամբ իր հանգիստն անցկացնում է Դուբայում ու այնտեղից պարբերաբար բաժանորդներին ուրախացնում է կրքոտ լուսանկարներով։

Այսօր նա շնորհավորել է բաժանորդներին Հին նոր տարվա կապակցությամբ ու կարմիր զգեստով լուսանկար է հրապարակել։

Դրա նախորդ օրն Անժելիկան վարդագույն լողազգեստով լուսանկար էր հրապարակել ու ցուցադրել երկար ու սլացիկ ոտքերը։ Նա հրապարակումը մեկնաբանել է Ռևայի նոր երգի վերնագրով․ «Тудым-сюдым».

Բաժանորդները միմյանց հերթ չտալով գովել են շոումենի կնոջ չքնաղ կազմվածքը։ Ռևան էլ է մեկնաբանել կնոջ լուսանկարը` նույն երգից տող գրելով. «и в глазах твоих светится интим»։ Անժելիկան պատասխանել է․«մի փոքր կա...»։

Անժելիկան Ռևան հորական կողմից հայ է, մորական կողմից՝ ռուս։ Ալեքսանդրն ու Անժելիկան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2007-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր: Մի քանի ամիս անց լույս աշխարհ է եկել նրանց առաջին դուստրը ՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին։