ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում հայատյացության դրսևորումներին, որոնք ուղղված են հայ երեխաներին։
«Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ:
Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի»,–գրել է նա:
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Թաթոյանը տեղեկացրել է, որ բոլոր ապացույցները մանրամասն ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ: