Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել

Ոստիկանները պարզել են հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 11-ին, ժամը 15։20-ի սահմաններում։ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին տաքսիի ուղևորը սպառնացել է վարորդին` Կոտայքի բնակիչ 60-ամյա Մ. Մ.–ին, ապա ավտոմեքենայի սրահի պահոցից հափշտակել է գումար և դիմել փախուստի: Մ. Մ.-ն իրավապահներին հայտնել է, որ հափշտակված գումարը կազմում է 48 հազար դրամ:

Ոստիկանները պարզել են հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Shamshyan.com կայքը գրում է, որ նախաքննության շահերից ելնելով՝ չի հայտնում, թե ով է կասկածյալը, սակայն նշում է, որ նա 46 տարեկան է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հրդեհ Էջմիածին քաղաքում. տարեց տղամարդը տեղում մահացել է, կնոջ վիճակը ծանր է

Հավելենք, որ ավազակային հարձակման համար նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում։