Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. կառավարությունում հաստատեցին

Ռուսական կողմն ինքն է առաջարկել թեստավորել Մոսկվա մեկնող հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներին։ Նույն ընթացակարգն է անցել նաև ադրբեջանական պատվիրակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Մինչ Մոսկվա մեկնելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ռուսաստանցի բժիշկներին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը. Փաշինյան

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հունվարի 7-ին ռուսաստանցի բժիշկների հատուկ ինքնաթիռ է Մոսկվայից ժամանել Երևան:

«Բուժանձնակազմը ժամանել է Ռուսաստանից, ծանոթացել թեստավորման արդյունքներին և հետ գնացել»,-ասել է Խաչատրյանը։

Ռուսական կողմն ինքն է առաջարկել ծանոթանալ Մոսկվա մեկնող հայաստանյան պատվիրակության բոլոր անդամների թեստավորման ընթացքին։ Նույն ընթացակարգն է անցել նաև ադրբեջանական պատվիրակությունը։

Կարանտինը Հայաստանում կգործի ևս 6 ամիս, բայց ավելի մեղմ պայմաններով

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել հունվարի 11-ին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ավելի վաղ` հունվարի 6-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետն ինքնամեկուսացել է համավարակային իրավիճակի պատճառով։

Նոր կարանտին, նոր տուգանքներ. որ դեպքում ինչքան է նախատեսված