Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին

Նախագահը մեկուսացել է ու բուժում է ստանում բժիշկների հսկողության տակ՝ միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։
Sputnik

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի

Չինաստանի նախագահն իր և իր տիկնոջ՝ Պեն Լիյուանի անունից շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին: 

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։

Նախագահը մեկուսացել է ու բուժում է ստանում բժիշկների հսկողության տակ՝ միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Կորոնավիրուսով է վարակվել նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը։

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել։