Ալեն Սիմոնյանը պատմել է` ինչ վիրահատություն է տարել

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահը խոստացել է 2-3 օրից վերադառնալ բնականոն կյանքի և առողջություն է մաղթել բոլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik.Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ում պատմել է` ինչ վիրահատություն է տարել։

Երեկ տեղեկացրել էինք, որ Սիմոնյանին վիրահատում են «Նաիրի» բժշկական կենտրոնում։

«Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Իմ առողջական վիճակն արդեն նորմալ է, վիրահատությամբ հեռացվել է լեղապարկս», – գրել է Սիմոնյանը։

Նա խոստացել է 2-3 օրից վերադառնալ բնականոն կյանքի և առողջություն է մաղթել բոլորին։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վիրահատվում է