Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. տուժել է 8 անձ

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Խոշոր ավտովթար է այսօր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ինչ դեպքեր ու կանչեր են գրանցվել Արցախում նոր տարվա առաջին տասնօրյակում. ԱԻՊԾ-ի ամփոփումը

Դեպքը տեղի է ունեցել ժամը 16։30-ի սահմաններում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։

«Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավանի» և «Հրազդանի» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները»,–գրում է կայքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։