«Վերջ դնելով բոլոր ասեկոսեներին». Հրուշ Աճեմյանը պատմել է, որ լուրջ հիվանդ է. տեսանյութ

Ճանաչված դիմահարդարի խոսքով`ինքն ԱՄՆ լավագույն մասնագետի ձեռքերում է և կասկած չունի, որ կհաղթահարի քաղցկեղը։
Sputnik

Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը պայքարում է ձվարանների քաղցկեղի դեմ։ Նա այս մասին հայտնել է Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկար։ Իսկ մեկնաբանություններում տեղադրել է տեսանյութը։

Նա գրել է, որ իր համար ծայրահեղ դժվար էր այդ մասին խոսելը։

«Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակելու այս տեսանյութը»,- գրել է Աճեմյանը։

«Սիրում եմ քեզ, Մանֆրեդ»․ Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

«Վերջ դնելով բոլոր ասեկոսեներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» տեսանյութում դիմահարդարը խորհուրդ է տալիս բոլոր կանանց պարբերաբար ստուգում անցնել։

«Դա կարող է փրկել ձեր կյանքը»,–ասում է Աճեմյանը։

Նրա խոսքով`ինքը ԱՄՆ լավագույն մասնագետի ձեռքերում է և կասկած չունի, որ կհաղթահարի քաղցկեղը։

Տեսանյութի վերջում Հրուշը խոսել է վիրահատական միջամտության մասին՝ նշելով, որ կրկին ստուգում կանցնի, բայց այս պահին լավ է զգում իրեն։

«Չթողնես` ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար». Հրուշ Աճեմյանը հիշել է պապի ասածը

Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։