«Ինքը մեր հայրենիքն է ծախել». հայ համայնքը ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անում

Նրանք արդեն ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։ Նրանք պարզել են «Թուրք Նիկոլ», «Ժողովուրդը մենք ենք» պաստառներ և արդեն ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Մեր հայ ժողովրդին ծնկի ա բերել էդ մարդը, մենք իրա ցանկացած քայլին դեմ ենք։ Ի՞նչ կարգավիճակով ա նա եկել Մոսկվա Ալիևի հետ հանդիպման։ Ժողովուրդն իրեն արտոնե՞լ է։ Չէ», - ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ինքը մեր հայրենիքն է ծախել». հայ համայնքը ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անում

Ակցիայի մասնակիցներից մյուսն էլ ասում է, որ ժամ առ ժամ տարածքներ են հանձնվում Հայաստանում Փաշինյանի պատճառով։

«Ինքը մեր հայրենիքն է ծախել, նա պետք է օր առաջ հեռանա։ Բոլորն էլ դեմ են այն ամենին, ինչ կարատվում է մեր երկրի, մեր ժողովրդի դեմ», - ասում է նա։

Նշենք, որ ՀՀ դեսպանատան հարակից փողոցն ամբողջությամբ հսկում է Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունը։

Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

Նշենք, որ այսօր`հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։