Պուտինը Կրեմլում Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ բանակցություններ է սկսել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ու բանակցությունները կայանում են Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հարցով այս պահին եռակողմ բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ 

«Ինքը մեր հայրենիքն է ծախել». հայ համայնքը ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անում

Հանդիպումն անցկացվում է Կրեմլում։ Փաշինյանն ու Ալիևն այսօր առավոտյան են ժամանել Մոսկվա։

ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը երեկ` հունվարի 10–ին հայտնել էր, որ բանակցությունները կանցկացվեն Պուտինի նախաձեռնությամբ:

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր հերթին տեղեկացրել էր, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են