Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսել է Արցախի կարգավիճակի մասին 

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել բանակցությունները Արցախի հարցի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի ֊ Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է Արցախի կարգավիճակի մասին։

Նախ նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին։

Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ–ի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա. Ալիև

«Հարգելի նախագահ, շնորհակալ եմ ձեր ջանքերի համար, որոնց շնորհիվ տարածաշրջանում վերականգնվում է անվտանգությունը։ Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ», ֊ ասել է Փաշինյանը հանդիպմանը հետևած բրիֆինգի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ հնարավոր է դարձել դադարեցնել պատերազմը, սակայն շատ այլ կարևոր հարցեր մնում են չլուծված։

Դրանցից մեկը Արցախի կարգավիճակի հարցն է։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել բանակցությունները Արցախի հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին քննարկել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գերիների վերադարձի և Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

Հավելենք, որ բանակցությունները տևել են գրեթե ժամ, հանդիպման արդյունքում համատեղ նոր եռակողմ հայտարարություն է ստորագրվել։