Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նոր պաշտոն ունի

Նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն իր աշխատանքը կշարունակի պաշտպանության նախարարությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Հրապարակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հայտարարության տեքստը

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ», - նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք` ՀՀ Նախագահի 2020 թ. մարտի 19-ի հրամանագրով նա նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2020 թվականի հունիսի 8-ի հրամանգրի համաձայն` ազատվել պաշտոնից։