Մոսկվայում ավարտվել է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք

Տեղեկացվում է, որ երեք երկների ղեկավարների բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ։ Կրեմլի պաշտոնական կայքը քննարկումներրից որոշ մանրամասներ է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այն տևել է ավելի քանի 3 ժամ։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը, ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ եռակողմ հանդիպման արդյունքում նոր հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հետագa զարգացման համար։ Նրա խոսքով` այն կնպաստի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի զարգացմանը։

Ի՞նչ են պահանջում Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվածները. հայտնի է պահանջագրի տեքստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԼՂ հարցով։

Այսօր առավոտյան Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որպեսզի խափանեին նրա թռիչքը, սակայն Փաշինյանին հաջողվեց հասնել օդանավակայան և մեկնել Մոսկվա։