Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ–ի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա. Ալիև

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի- Sputnik. Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

«Ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան», - ասել է Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է նաև, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԼՂ հարցով։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի կարգավիճակի մասին

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ եռակողմ հանդիպման արդյունքում նոր հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հետագա զարգացման համար։ Նրա խոսքով` այն կնպաստի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի զարգացմանը։