Հանդիպումը օգտակար էր տարածաշրջանի ապագան հասկանալու համար. Պուտին

ՌԴ ղեկավարը խոսել է նաև Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների, տնտեսական փոխգործակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ առաջիկայում կհաջողվի պայմանավորվածության հասնել նաև այն խնդիրների շուրջ, որոնք դեռ մնում են չլուծված։

«Ընդհանուր առմամբ, հանդիպումը օգտակար էր, որպեսզի կարողանանք հասկանալ տարածաշրջանի ապագան, առաջին հերթին` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները»,–ասաց Պուտինը:

Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը. Փաշինյան

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կան և մնում են դաշնակցային բոլոր հարցերում` նշելով, որ շատ միջազգային կազմակերպություններում մենք գործընկերներ ենք։

«Այսօր մենք շատ ենք խոսել տնտեսության մասին: Կցանկանայի ընդգծել, որ չնայած անցյալ տարվա բարդություններին հունվար-հոկտեմբեր ամիսների մեր ապրանքաշրջանառությունը  գրեթե 4 տոկոսով ավելացրել է։ Այս ամենը հիմք է տալիս հուսալու, որ իրավիճակի կարգավորմանը զուգահեռ ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի, հայ ժողովրդի և մեր երկկողմ հարաբերությունների վրա»,–ասել է Պուտինը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԼՂ հարցով։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի կարգավիճակի մասին

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ եռակողմ հանդիպման արդյունքում նոր հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հետագա զարգացման համար։ Նրա խոսքով` այն կնպաստի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի զարգացմանը։