Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո (ԱԿԲ) և դատախազություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանոից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Արաբկիրի նախկին թաղապետը հետախուզվում է զբոսայգու մի մասը վաճառելու համար

«Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին Երևան-Դուբայ չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Գուրդև Դ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 9-ից Բելգիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Գուրդև Դ.-ի համար խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո (ԱԿԲ) և դատախազություն:

Դատախազությունը դիմել է Ինտերպոլ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայ պաշտոնյաների գործով