Արմեն Բադալյանի դիտարկմամբ` ՀՀ նախագահի հոդվածը ծրագրային է, այլ ոչ թե հպանցիկ ակնարկ քաղաքական իրավիճակի մասին։ Քաղտեխնոլոգը համամիտ է նախագահի հետ այն հարցում, որ արցախյան պատերազմում կրած պարտությունը նախորդ երեսուն տարիների ընթացքում գոյություն ունեցած համակարգի պարտությունն էր, և ոչ միայն գործող իշխանության պարտությունը։
«Ինչ վերաբերում է հոդվածի այլ մասերին, ապա նկատելի է մի երևույթ. մի կողմից ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժումը, որը ցանկանում է օրակարգ ձևավորել` հասնելով վարչապետի հրաժարականին և լուծել առկա խնդիրները, իսկ մյուս կողմից ՀՀ նախագահը շատ զգուշորեն ակնարկում է այն մասին, որ հանրությունն ապագայում չպետք է սպասի փրկիչներին։ Արմեն Սարգսյանը փարձում է դուրս մղել Հայրենիքի փրկության շարժումը` բարձրացնելով ՀՀ նախագահի ինստիտուտը և իր միջոցով իրականացնել ապագա համաձայնության կառավարության ձևավորման գործընթացը»,– նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` եթե նախագահին հաջողվի ճիշտ օգտագործել քաղաքական լծակները, ապա կարող է գրանցել հաղթանակ։
Ըստ նրա` Արմեն Սարգսյանը թեև փորձում է տարանջատել ՀՀ նախագահի ինստիտուտը գործող իշխանություններից, այդուհանդերձ ակներև է, որ նա, ինչ ստորագրել է, չէր կարող անել առանց վարչապետի անհամաձայնության։ Բայց այժմ ՀՀ նախագահը տեսնում է, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում, վստահ չէ, որ վարչապետը կարող է երկար մնալ իր պաշտոնում, հետևաբար Արմեն Սարգսյանն, ըստ քաղտեխնոլոգի, փորձում է քաղաքական գործընթացները տեղափոխել նախագահական նստավայր։
«2–3 ժամից ուզում են վաճառել Սյունիքի մարզը». քաղաքացիները փակել են «Զվարթնոցի» ճանապարհը
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» վերտառությամբ իր հոդվածում հայտարարել է, որ մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Նա շեշտել է, որ դրանով մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ: