Արցախի ոստիկանությունը պարզաբանում է տարածել գիշերը Ստեփանակերտում հնչած կրակոցների մասով

ԱՀ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Գիշերը Ստեփանակերտում հնչել են կրակոցներ, որոնց հեղինակները Ստեփանակերտի 2 բնակիչ են։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել

Նշենք, որ կրակոցները հնչել են հունվարի 11-ին` ժամը 04։50-ի սահմաններում։

«ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Հայտնի է` երբ կբացվի Ստեփանակերտի օդանավակայանը