Արցախում ռուս խաղաղապահների համար ևս մեկ մոդուլային ավան է կառուցվել

Նոր մոդուլային ավանը, որը կառուցվել է կենցաղային հարմարավետ պայմաններ ստեղծելու համար, արդեն ընդունել է 60 բնակչի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ԶՈւ Նյութատեխնիկական ապահովման մասնագետները ռուս խաղաղապահներին համար հերթական մոդուլային ավանն են կառուցել Ղարաբաղի Քարաքենդ (Բերդաշեն) գյուղում։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կենցաղային հարմարավետ պայմաններ ապահովելու համար ստեղծված ավանն արդեն ընդունել է 60 բնակչի։ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին զեկուցել են այդ մասին։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավանում երկու բլոկամոդուլային ավան էին կառուցել՝ խաղաղապահ զորակազմի զինծառայողներին կեցության հարմարավետ պայմաններով ապահովելու համար:

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում): Բնակավայրը կահավորված է (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային իրեր, սեղաններ, աթոռներ, լոգախցիկ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (Էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, ջրատաքացուցիչ)։

Արցախում ռուս խաղաղապահների համար երկու բլոկ-մոդուլային ավան է կառուցվել

Նշվում է, որ յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, գույքի պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են