Արցախ է վերադարձել 48 694 տեղահանված բնակիչ

Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. 48 694 արցախցի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են մշտական բնակության վայրեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ–ն։

Վերջին մեկ օրում Երևանից ավտոբուսով Արցախ է վերադարձել 235 մարդ։

Արցախում ռուս խաղաղապահների համար ևս մեկ մոդուլային ավան է կառուցվել

Ռուս ականզերծողները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23–ից սկսած 480,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն են մաքրել, այդ թվում 22 քաղաքացիական օբյեկտներ, հայտնաբերել և ոչնչացման համար տարհանել են 23 404 պայթունավտանգ առարկա։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» արդեն 575 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են