ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ Զանգելանում որոնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել և շարունակվելու են վաղը։ Նաև որոնողական խմբեր են աշխատելու Հադրութում, Մարտունիում, Ջեբրայիլում և Կուբաթլուում։ Հադրութում երկու խումբ է աշխատելու․ մեկը փնտրելու է դիեր, մյուսը՝ անտառներում պատսպարված և հնարավոր է՝ ողջ մնացած զինծառայողներին։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ՝ 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։
Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ