Ղրղզստանը նոր նախագահ ունի

Ժապարովի օգտին քվեարկել է 1 մլն 40 հազար մարդ ։ Երկրորդ տեղում Ադահան Մադումարովն է ՝ 6,6 տոկոսով, նրա օգտին քվեարկել է 86,5 հազար մարդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ղրղզստանում կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ նախագահի թեկնածու Սադիր Ժապարովը հավաքել է ձայների 79 տոկոսը և հաղթում Է առաջին փուլում։ Տեղեկությունը հաղորդում Է Sputnik Ղրղզստանը՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ-ն:

Հայաստանին, Բելառուսին ու Ղրղզստանին ամրության փորձություն բաժին հասավ․ Ստանիսլավ Զաս

Ըստ տվյալների ՝ Ժապարովի օգտին քվեարկել է 1 մլն 40 հազար մարդ։ Երկրորդ տեղում Ադահան Մադումարովն է ՝ 6,6 տոկոսով․ նրա օգտին քվեարկել է 86,5 հազար մարդ:

Ղրղըզստանում հունվարի 10-ին տեղի են ունեցել նախագահի արտահերթ ընտրություններ: Նախկին ընտրություններում ընտրված առաջնորդ Սոորոնբայ Ժեենբեկովը ստիպված էր հրաժարական տալ 2020 թվականի հոկտեմբերին զանգվածային բողոքների ֆոնին:

Երկրի գլխավոր պաշտոնին հավակնում էին 17 մարդ ՝ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, գործարարներ և ուժայիններ։ Հանրապետությունում և արտասահմանում նախագահական ընտրություններին կարող էին մասնակցել ավելի քան 3,5 մլն ղրղզներ: