Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն

Մինասյանը հրապարակավ ասել էր, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։

Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան

«Միքայել Մինասյանն իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ: Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին», - գրել է Մուրադյանը։

Նշենք, որ գլխավոր դատախազությունը նույնպես հերքել է Մինասյանի կողմից հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը:

Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը